

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունը և զինված ուժերն իրականացնում են լայնածավալ ծրագրեր՝ անվտանգության մակարդակը մի քանի աստիճանով բարձրացնելու ուղղությամբ․
«Շատ բնական է, որ Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև 1990-ական թվականներին պարտություն է կրել։ Հետո՝ 2020թ․ պատերազմում, արձանագրեց հաջողություն, հաղթեց, և հիմա անհանգստացած են, թե ապագայում ինչ է լինելու։ Բայց մեր խնդիրը մեր անվտանգությունը բարձրացնելն է։ Մենք էլ ենք անհանգստացած Ադրբեջանի կողմից մեծածավալ սպառազինության ձեռքբերմամբ։ Եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանություններն անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները լիքը կլինեին, մեր զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, ոչ թե կկանգնեինք բանկա-բութուլկեքի հետևում»,– ասել է նա։
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…