Լրահոս 24/7
16.09.2024

Կողմերը փաստել են՝ թանգարանային աշխատողների դասընթացն արդյունավետ է եղել

Կողմերը փաստել են՝ թանգարանային աշխատողների դասընթացն արդյունավետ է եղել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի գլխավոր տնօրեն Աթուսա Մոմենիին:

ԿԳՄՍ նախարարության և կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների և Եղեգնաձորի երկրագիտական թանգարաններում անցկացվել են վերապատրաստման եռօրյա դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ տարբեր թանգարանների աշխատակիցներ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելով ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ թանգարանային միջավայրերում տեղական համայնքների ներգրավմամբ կենսունակ ժառանգության պահպանության հարցերի վերաբերյալ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության և Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար վերապատրաստման հագեցած դասընթաց իրականացնելու համար:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ սա, անկասկած, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի հետ հետագա համագործակցության լավ հիմք կհանդիսանա:

Կենտրոնի գլխավոր տնօրեն Աթուսա Մոմենին ընդգծել է՝ վերապատրաստման դասընթացը շատ օգտակար է եղել մասնակիցների համար. «Հայաստանը թանգարանների երկիր է և ունի ոչ նյութական մշակութային հարուստ ժառանգություն:

Կարծում եմ՝ այս հաջողված փորձը հիանալի հնարավորություն է համագործակցության ընդլայնման համար»:

Անդրադառնալով հետագա համագործակցության հնարավորություններին՝ Աթուսա Մոմենին ընդգծել է հատկապես Երևանի Կապույտ մզկիթի շենքային պայմանների բարեկարգման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու դրա իրագործմանը:

Կողմերը քննարկել են նաև իրանական ժողովուրդների ազգային վիպերգության` «Շահնամեի» թարգմանությանը, ինչպես նաև հնագիտական ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր:

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը