Լրահոս 24/7

Անդրեասյանն ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» ֆիլմի հովանավորներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմին ֆինանսական աջակցություն ցուցաբերած բոստոնահայ քույր ու եղբայր Մարի և Սարգիս Աղասարգսյաներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ֆիլմի նկարահանմանն աջակցելու համար՝ կարևորելով հետագա համագործակցության կայացումը նաև մշակույթի տարբեր ոլորտներում:

«Անցյալ տարի ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման» 2023-2027 թվականների ռազմավարությունը, որի հիմքում ընկած են ազգային ինքնության և արժեքների հենքի վրա ստեղծված մշակույթի պահպանումը, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը:

Մեր նպատակն է մշակութային միջոցառումներն ու իրադարձությունները, որոնք անցկացվում են հիմնականում Երևանում, տեղափոխել նաև մարզեր: Արդեն իսկ նախաձեռնել ենք մի քանի փառատոներ, որոնք տեղի են ունեցել մարզերում: Այսկերպ մենք փորձում ենք ակտիվացնել մարզերի և համայնքների մշակութային կյանքը, խթանել տնտեսության և զբոսաշրջության զարգացումը: Ուրախ կլինենք համագործակցել, ինչպես նաև իրականացնել համատեղ միջազգային միջոցառումներ, որոնք կարող են լավ հարթակներ դառնալ մեր երկրի համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեության շրջանակում մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը նախանշվել են համագործակցության նոր հնարավորություններ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ընթացիկ այլ հարցերի և համատեղ ծրագրերի:

Սեպտեմբերի 11-ին Կինոյի տանը կայացել է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմը նկարահանել է «Քաղաքակրթական կամուրջներ» կրթամշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ֆիլմի մտահղացման հեղինակ և ռեժիսոր` Վիվյեն Բաստաջյան, սցենարի հեղինակներ` Աստղիկ Սիմոնյան և Վիվյեն Բաստաջյան, բեմադրող օպերատոր` Վահագն Տեր-Հակոբյան, կոմպոզիտոր` Արա Թորոսյան, նկարիչ` Մադլեն Խաչատրյան, ֆիլմի խորհրդատու` Դավիթ Մուրադյան:

Գլխավոր դերակատարներ` Վիվյեն Բաստաջյան, Արամ Կարախանյան, Դանիել Գեղամյան:

«Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմը գեղարվեստական բացահայտում է Փարաջանով մարդու և արվեստագետի մասին, ինչպես նաև գեղարվեստական վարկած, թե ինչով է Փարաջանովը համամարդկային: Այն մի ճանապարհորդություն է կինոմոգի աշխարհում, որը սովորեցնում է ապրել, ստեղծագործել և սիրել, եզակի է իր ժանրային և ռեժիսորական լուծումներով:

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

6 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

6 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

6 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

6 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

7 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

7 hours ago