Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը: Սեպտեմբերի 2-ին հայտարարված նախնական արդյունքները մնացել են անփոփոխ, թեեւ 17 ընտրատարածքների 46 տեղամասերում քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր, մոտ երկու տասնյակ տեղամասային ընտրական հանձնաժողովներ լուծարվել են:
Կանխատեսումը, որ Ալիեւի իշխանությունը հենց այդ տարբերակով «ժողովրդավարություն» կխաղա, լիովին արդարանում է. մի կողմից «հաղթած» են ճանաչվում իշխանության թեկնածուները, մյուս կողմից դրա համար ընտրակեղծարարության դիմած մարդիկ «պատժվում են»: Յոթերորդ գումարման Միլլի մեջլիսում պատգամավորական 68 մանդատ բաժին է ընկնում Իլհամ Ալիեւի գլխավորած իշխող կուսակցությանը: 44 տեղ հատկացվել է այսպես կոչված «անկախներին»:
Նրանք բոլորն առանց բացառության սատարում են Իլհամ Ալիեւին: Մյուս մանդատները բաժին են ընկել «գրպանային ընդդիմություն» հանդիսացող տասնմեկ կուսակցության: Ադրբեջանում, ինչպես միշտ, խորհրդարան է ձեւավորվել «ընտրություն չկա, քվեարկությունը կայացել է» սկզբունքով:
Թեեւ այս անգամ արձանագրվել է ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշը, պաշտոնական տվյալներով՝ 37,27 տոկոս: Անկախ դիտորդները վկայում են, որ իրականում քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների ոչ ավելի, քան 25 տոկոսը:
Միլլի մեջլիսի նոր գումարումը նախորդներից տարբերվում է նաեւ նրանով, որ կիրառվել է «ժառանգական պատգամավորի» սկզբունքը. Սաբիր Ռուստամխանլիի փոխարեն «ընտրվել է» նրա կինը, իսկ քաղաքականությունից հեռացած Աղամալիին՝ փոխարինել դուստրը: Մոտ մեկ տասնյակ պատգամավոր ավելի վաղ պատգամավոր կամ նախարար պաշտոնավարածների ժառանգներ են:
ԿԸՀ-ն ամփոփիչ արձանագրությունն ուղարկել է Սահմանադրական դատարան: Ադրբեջանի օրենսդրությամբ քվեարկության արդյունքներն ուժի մեջ են մտնում միայն ՍԴ հաստատումից հետո: Հարցի քննարկման եւ վճիռ կայացնելու համար սահմանված է տասնօրյա ժամկետ:
Հիմնական ինտրիգը կայանում է նրանում, որ նորընտիր Միլլի մեջլիսը պետք է վավերացնի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների Կանոնադրությունը, որ կողմերն ստորագրել են օգոստոսի 30-ին:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…