Այսօրվա դատական նիստին Արդարադատության նախկին նախարար, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը վատացել է։
Նրա գործով դատական նիստը տեղափոխվել է վաղը։
Արդեն հինգերորդ օրն է՝ Թովմասյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով։ Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։














