Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը «Բաց TV»-ի եթերում հայտնել է, որ կառաջադրվի որպես ՀՖՖ նախագահի թեկնածու:
Հովհաննիսյանը նշել է, որ ինքն անհանգստացած է հայկական ֆուտբոլի ներկայիս վիճակով և եթե ժողովուրդը ցանկանա, ինքը կլինի ՀՖՖ նախագահ: