Լրահոս 24/7

Պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան. Փաշինյան

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ շատ կարևոր է նոր ատոմակայանի կառուցման նախագիծը՝ նշելով, որ կայացվել է ռազմավարական որոշում, որ պետք է ունենալ մոդուլյար ատոմակայան․

«Այսինքն, փոքր տիպի մոդուլյար ատոմակայան. ինչու՞։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ, այսինքն, նման դեպքում 500 մետր հեռավորության վրա գտնվող բնակչությանը չեն տարհանում։ Այսինքն, վթարը տեղային է ու միջավայրին չի սպառնում։ Եվ սա ակնհայտ դարձրեց, որ պետք է գնանք այս ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիայի կիրառման փուլին է հասել մի քանի երկիր.

«Մենք աշխատում ենք գործընկերների հետ և այստեղ խնդիր կա, որ այս պահին աշխարհում դեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա։ Կան կառուցվողներ։

Մեր համոզմունքն այն է, որ դա անխուսափելի բան է և միանշանակ լինելու է»։Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանն ունենալու է մոդուլյար ատոմակայան, որը և երկրի ներսում, և շրջակա երկրների համար որևէ սպառնալիք չի ներկայացնի։

Թիվ 1

Recent Posts

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

14 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

29 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

39 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

57 minutes ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

1 hour ago

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

2 hours ago