Լրահոս 24/7

Գոռ Մանվելյանը երկարաձգել է պայմանագիրը «Նոա»-ի հետ

«Նոա»-ն երկարաձգել է պայմանագիրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Գոռ Մանվելյանի հետ: Պայմանագիրը երկարաձգվել է երեք տարով։

Գոռ Մանվելյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղում։ 5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Սեն-Լո քաղաք, որտեղ սկսել է ֆուտբոլային առաջին քայլերը։

13 տարեկանում տեղափոխվելով «Նանտ»-ի ակադեմիա՝ հայ ֆուտբոլիստը խաղացել է ակումբի տարբեր տարիքային թիմերում, այդ թվում նաև գլխավոր թիմում։ Ակումբի հրավերով նախորդ տարի սեպտեմբերին Մանվելյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան ու համալրել «Նոա»-ի կազմը։

Հայաստանի երիտասարդական հավաքականում Գոռ Մանվելյանն անցկացրել է 4 հանդիպում, այնուհետև հրավիրվել է ազգային հավաքական, որի կազմում օրեր առաջ նշել է նորամուտը՝ խաղադաշտ դուրս գալով Ազգերի լիգայի 2-րդ տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղի վերջնամասում։

«Նոա»-ի կազմում Մանվելյանն անցկացրել է 23 խաղ Հայաստանի առաջնությունում ու դարձել 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կոնֆերենցիաների լիգայում մասնակցել է 7 խաղի ու դարձել 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

11 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

11 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

11 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

12 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

12 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

12 hours ago