Կրեմլը կտրականապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը.
«ՀԱՊԿ-ի գնահատականում համաձայն չենք ՀՀ վարչապետի հետ։ Տվյալ կազմակերպությունը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում անդրկովկասյան հանրապետության ինքնիշխանության համար»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության համար։














