Հասարակություն

2026 թվականին Հայաստանի սահմանային ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով. Քոչարյան

ՀՀ-ն վերջապես ձևավորեց իր արտաքին հետախուզությունը, որը անում է իր առաջին քայլերը և այս տարի ԱԺ-ում բյուջեի քննարկման փակ նիստի ժամանակ ներկայացվել են այն կատարված աշխատանքները, որ այս պահի դրությամբ իրացված են: Այս մասին այսօր «Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ» պանելային քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Բոլորս հասկանում ենք,  որ այդ աշխատանքի կարևորությունը խիստ անհրաժեշտ է մեր պետության համար, ոչ միայն բարեկամներ գտնելու, այլ նաև վտանգները օր առաջ հայտնաբերելու և տեղեկացված լինելու համար»,- ասաց նա:

Քոչարյանը նշեց, որ Սփյուռքը ունի հսկայական ներուժ և այս գործում անելիք ունի:

«Մեր առաջնահերթություններից է նաև ռազմական արդյունաբերությունը: Եթե հաշվի առնենք, որ 2018 թվականին մեր իշխանության գալու ընթացքում մենք որպես այդպիսին ռազմական արդյունաբերություն կարելի է ասել չունեինք: Սովետական տարիներին այդ արդյունաբերությունը բավականին լավ ներկայացված եղել է, սակայն դրանից հետո ոչնչացվեց այն»,- ասաց Քոչարյանը: 

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ռազամարդյունաբերությունը զարգանում է և ԱԺ Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովը ունի անելիք և անում է. «Այսօր բանակի համար արտադրվում են բաներ, որ նախկինում երազել կարելի էր: Վերջին տարիուկեսվա ընթացքում ես կարևորում եմ այն ինժեներական աշխատանքները, որոնք այսօր առկա են, և 2026 թվականին Հայաստանի սահմանային ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով, որոնց մեջ զինվորը կլինի ավելի պաշտպանված: Այս ամենը այն իրողությունն է, որ պատերազմից հետո ՀՀ-ն իր կառավարության և բյուջեի ծախսերի մեջ ներառել է, և դրանք պաշտպանական և անվտանգային ոլորտի զարգացվածության համար աննկարագրելի մեծ են»:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago