Categories: Հայաստան

Բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք․ ԱԱԾ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Մասնավորապես` պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրեական գործով, ծանր հանցավոր արարքը ենթադրյալ կատարած մի խումբ անձանց օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, տուժողի հորից՝ միջնորդի դեր ստանձնած բարձրաստիճան մեկ այլ պաշտոնատար անձի միջոցով, 2007-2009 թվականների ընթացքում, պահանջել և տարբեր մասնաբաժիններով պարբերաբար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, սակայն հետագայում ենթադրյալ հանցանք կատարած անձինք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ տուժողի հոր և վերջինիս ազգականի բազմաթիվ պահանջների արդյունքում կաշառքի միջնորդ հանդիսացող անձը, վերադարձրել է որպես կաշառք պահանջված գումարի մի մասը, հրաժարվելով վերադարձնել մնացածը` կաշառք գումարը հասցեատերերին փոխանցված լինելու և գործի դրական լուծման համար վերջիններիս կողմից հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկված լինելու պատճառաբանությամբ:

Պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործով քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով։

editors

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

3 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

3 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

3 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

4 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

4 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

4 hours ago