Իսրայելը քայլ առ քայլ ընդլայնում է իր էսկալացիան դեպի Լիբանան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը` մեկնաբանելով Լիբանանում կապի միջոցների պայթյունները։
«Իսրայելը կործանարար քաղաքականություն է վարում, որը հիմնված է մոլեռանդ մտածողության վրա և հեռու է ողջախոհությունից»,- նշել է Ֆիդանը։
Նա նաև նշել է, որ Իրանը նույնպես կարող է միանալ Մերձավոր Արևելքի պատերազմին։
«Մեծ պատերազմի վտանգ կա, ցավոք, ԱՄՆ-ն ոչինչ չի կարող անել, պետք է մտածել այդ սպառնալիքը կանխելու մասին»։
Նախարարի խոսքով՝ Մերձավոր Արևելքում պատերազմին վերջ տալու համար քաղաքական կամք է պետք։
«Այժմ մենք նման քաղաքական կամք չենք տեսնում»,- շեշտել է նա։
Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…
«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…