Լրահոս 24/7
20.09.2024

ԿԳՄՍ նախարարությունը և «Google» ընկերությունը կհամագործակցեն

ԿԳՄՍ նախարարությունը և «Google» ընկերությունը կհամագործակցեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն ու հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել «Google» ընկերության հետ հարաբերությունների զարգացումը՝ հաշվի առնելով ԿԳՄՍՆ ներգրավվածությունը Հայաստանի թվայնացման ռազմավարության 2021-2025թթ․ ծրագրում, ինչպես նաև կրթական գործընթացների թվայնացման անհրաժեշտությունը:

Նախարարի տեղակալն ընդգծել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակների բարեփոխումների ակտիվ փուլում է, որի շրջանակում մեծ տեղ է հատկացվում թվային տեխնոլոգիաների կիրառմանը, թվային գրագիտության զարգացմանն ու կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրմանը:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների ապահովման, կրթական համակարգի թվայնացման զարգացման քաղաքականություն, և այս համատեքստում «Google» ընկերության հետ համագործակցությունն առանցքային նշանակություն կարող է ունենալ:

«Google» ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ իրենք մի շարք ծրագրեր և հարթակներ ունեն, որոնք օգնում են ուսուցիչներին, աշակերտներին և ադմինիստրատիվ աշխատողներին արդյունավետ կազմակերպել կրթական գործընթացը, ինչպես նաև առցանց դասընթացներ, խորհրդակցություններ և հանդիպումներ:

Այս համատեքստում կողմերը կարևորել են նաև անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակը:

«Google» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև արհեստական բանականության կրթության ներդրման միջոցներին:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ 2023 թ. սեպտեմբերից Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 ավագ դպրոցներում իրականացվում է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը, որն ընդգրկում է շուրջ 500 աշակերտ ողջ Հայաստանից։

Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համագործակցության հեռանկարներին՝ «Google» ընկերության ներկայացուցիչ Օլգա Սկորոխոդովան խոսել է «Google Arts and Culture» հարթակի մասին, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը։

Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ծանոթանալ Հայաստանի հարուստ պատմությանը, արվեստին, մշակութային արժեքներին, ինչպես նաև հայկական մշակույթի տարբեր տարրերին՝ սկսած խաչքարերից և միջնադարյան ճարտարապետությունից մինչև ժամանակակից արվեստ։

Այս համատեքստում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել Հայաստանի թանգարանների, մշակութային հաստատությունների և գրադարանների հավաքածուների թվայնացման հնարավորությունները, ինչպես նաև ամպային հուսալի պահոց ունենալուն վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի հետ համագործակցության հեռանկարներին:

Ընկերության ներկայացուցիչները նշել են՝ Google-ի կողմից տրամադրվող բազմաթիվ գործիքներ և ծառայություններ հասանելի են նաև հայերեն, ինչը նպաստում է հայախոս օգտագործողների համար ավելի հարմարավետ և արդյունավետ օգտագործման միջավայրի ստեղծմանը։

Նրանք նշել են՝ ջանքեր են ներդնում համակարգի շարունակական լավարկման ու կատարելագործման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը