ԼՂ կին իրավապաշտպանների հետ հանդիպումից հետո Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շարմանը գրել է X-ում.
«Ինձ համար պատիվ է հանդիպել նման խիզախ հայ կանանց, ովքեր խորապես ազդվել են Ադրբեջանի դաժանությունից։
Ինձ միշտ հետապնդելու են ադրբեջանական ավիահարվածներից զոհված մտերիմների, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից խոշտանգված, բռնաբարված և սպանված մարդկանց պատմությունները: Ես սատարում եմ հայ ժողովրդին»։














