Լրահոս 24/7
20.09.2024

Արագ տեմպով աճում են արևային կայանների դերը երկրի տնտեսության մեջ. Սանոսյան

Արագ տեմպով աճում են արևային կայանների դերը երկրի տնտեսության մեջ. Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2024»-ի շրջանակներում մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» խորագրի ներքո անցկացվող պանելային քննարկմանը և հանդես եկել բանախոսությամբ։

Պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Իր ելույթի ժամանակ նախարարը ողջունել է ներկաներին և նախարարության անելիքների մասին խոսելիս նշել է, որ նախարարության գլխավոր թիրախը տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններն են՝ համայնքների համաչափ զարգացմանն ուղղված Կառավարության ծրագրերի իրականացումը՝ քաղաքականության մշակման, ենթակառուցվածքների բարելավման և այլ միջոցառումների տեսքով։

«Մեզ շատ հաճախ մեղադրում են մեծ ծավալով ճանապարհաշինարարություն իրականացնելու համար՝ ասելով, որ այլ ոլորտների նույնքան ուշադրություն չենք դարձնում, բայց աշխարհում չես գտնի զարգացած կամ զարգացող երկիր, որը չի բարելավում ճանապարհային ենթակառուցվածքները։ Երկրի տնտեսության ամբողջ զարգացումը կախված է բավարար նորմալ վիճակի ճանապարհային ցանցից։ Եվ որևէ այլ ոլորտ չի կարող զարգանալ, եթե դու այդ ցանցը չունես»,- նշել է Սանոսյանը:

Նախարարին ուղղել են հարցեր նաև էներգետիկայի, ավիացիայի, երկաթուղային տրանսպորտի և այլ ոլորտների վերաբերյալ։ Անդրադառնալով էներգետիկ ոլորտին՝ նախարար Սանոսյանը նշել է, որ բավականին արագ տեմպով աճում են արևային կայանների դերն ու նշանակությունը երկրի տնտեսության մեջ, և կարևորել է էներգետիկ համակարգի ոլորտների համաչափ զարգացումը։

Պանելային քննարկումից հետո նախարարը շրջել է մարզերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացել տեղական տնտեսվարողների արտադրանքին։

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը