Լրահոս 24/7
21.09.2024

Մեր ժողովրդի միասնական պայքարի ու ձեռքբերումների տոնն է այսօր․ Միքայելյան

Մեր ժողովրդի միասնական պայքարի ու ձեռքբերումների տոնն է այսօր․ Միքայելյան

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը․

«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձն է:

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ

Շնորհավորում եմ ՀՀ Անկախության տոնի առթիվ:

Մեր ժողովրդի միասնական պայքարի ու ձեռքբերումների տոնն է այսօր:

Մեր ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից, պետության առջեւ ծառացած բազում փորձություններից հետո հայը կրկին կարողացավ վերականգնել պետականությունը, եւ մեր երկրի համար բարդ պայմաններում կերտեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետության անկախությունը դժվարությամբ տրվեց մեզ, մեր սերունդը 90-ականներին ծանր փորձությունների միջով անցավ, բայց այդ փորձությունները հաղթահարեց արժանապատվորեն՝ մեր ազգի համազգային միասնության շնորհիվ։

Փա՛ռք ու պատիվ բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին, մեր մարտական ըներներին:

ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր․

«Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախությունը քննարկման կարիք չունի»։

Սպարապետը իր խոսքում նաեւ ասում էր․ «Շատ լավ եմ տեսնում, որ բազմաթիվ մարդկանց աչքերի, ձայնի մեջ՝ անկախություն բառը արտասանելիս, չկա ոգեւորություն: Ցավալի է, բայց փաստ է: Մենք՝ այս պետության պատասխանատուներս, չպետք է թույլ տանք, որ Անկախությունը, Ազատությունը ժողովրդի համար դառնան սովորական գաղափարներ…»։

Սպարապետի խոսքերն այսօր էլ առավել քան արդիական են, մենք այսօր էլ նույն փորձությունների միջով ենք անցնում։

Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միությունն այն նույն համոզմունքին է, որ մեր գերխնդիրն այսօր համազգային համախմբվածությունն է, մեր ապագան բախտի քմահաճույքին թողնելու փոխարեն պետք է համախմբվենք ազգովի, գործենք ի շահ մեր պետության, պետականության, ժողովրդի եւ վերջնականապես ամրապնդենք ու հաստատենք ազատությունը, անկախությունը, ինքնիշխանությունը:

Մենք՝ երկրապահներս, ամեն օր կատարում ենք մեր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով մեր հայրենիքին. Երկրապահն այսօր էլ սահմաններում է՝ ամուր կանգնած մեր բանակի, զինվորի կողքին:

Փա՛ռք մեր ժողովրդին, բանակին, զինվորներին, երկրապահին, կամավորականներին:

Հավերժ փառք այս ճանապարհին նահատակված մեր քաջորդիներին։

Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, աշխարհասփյուռ հայությանը։

Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին։

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան»։

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը