Լրահոս 24/7
21.09.2024

Վրաստանի իշխանությունները մերժել են Ադրբեջանի քաղաքացուն ապաստան տալ

Վրաստանի իշխանությունները մերժել են Ադրբեջանի քաղաքացուն ապաստան տալ

AzelTV առցանց հարթակի հիմնադիր Աֆղան Սադիգովը Թբիլսիի մեկուսարանում անժամկետ հացադուլ է հայտարարել: Սադիգովը Վրաստան է տեղափոխվել անցյալ տարեվերջին՝ խուսափելով իր նկատմամբ Ադրբեջանի իշխող վարչակազմի հետապնդումներից:

Այս տարվա հունիսին նա ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում, երբ պատրաստվում էր ընտանիքի՝ կնոջ եւ երկու երեխայի հետ մեկնել Ստամբուլ: Արգալանքի պատճառ է հանդիսացել Բաքվում Սադիգովի դեմ հարուցված քրեական գործը, որի հիմքով նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Աֆղան Սադիգովը դիմել է վերջին հնարավոր քայլի՝ քաղաքական ապաստան է հայցել, բայց Վրաստանի Միգրացիոն ծառայությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրա դեմ հարուցված քրեական գործում «քաղաքական հետապնդման տարրեր չկան»:

Սադիգովը մեղադրվում է խարդախության միջոցով դրամաշորթման մեջ:

Ըստ տեղեկությունների, նրա դեմ բողոք են ներկայացրել իշխանության հետ փոխկապակցված մի քանի գործարար եւ հայտնել, որ նա սպառնացել է «հրապարակել անձնական կյանքին վերաբերող նյութեր» եւ այդ ճանապարհով «խոշոր չափի գումարներ շորթել»։

Սադիգովի կինը հայտարարություն է տարածել եւ դիմել Վրաստանի հանրությանը, որպեսզի պաշտպանեն ամուսնուն:

Ավելի վաղ Վրաստանի մի քանի ՀԿ-ներ հանդես են եկել Սադիգովին քաղաքական ապաստան տրամադրելու եւ նրան Բաքվի հետապնդումներից պաշտպանելու առաջարկությամբ:

Ավելի հավանական է, որ մոտակա օրերին Աֆղան Սադիգովը կարտահանձնվի Ադրբեջանին եւ կկալանավորվի: Նրան սպասում է ութից մինչեւ տասներկու տարվա ազատազրկում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը