Լրահոս 24/7

Հայաստանի հզորացման գրավականը հարկերի վճարումն է․ Բադասյան

ՊԵԿ-ից հաղորդագրություն են տարածել, որում նշված է հետևյալը․

«Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման արարարողություն։

Շնորհավորելով Անկախության 33-րդ տարեդարձը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ու հզորացման գրավականը հարկ վճարողների կողմից հարկերի բարեխիղճ վճարումն է։

Այդ առումով, կոմիտեի ղեկավարը կարևորել է հարկային և մաքսային ծառայողների դերակատարումը, համակարգի կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպումն ու կատարումը, ինչպես նաև պետություն-բիզնես գործընկերային մթնոլորտի ապահովումը։

ՊԵԿ նախագահը հորդորել է, որպեսզի կոմիտեի առջև դրված նպատակներն ու խնդիրներն իրականացվեն ջանասիրությամբ և պատշաճ կերպով։ Միաժամանակ, Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակիցներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կատարված աշխատանքի համար։

Միջոցառման ավարտին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կոմիտեի մի շարք աշխատակիցների շնորհել է մեդալներ, կրծքանշաններ, հարկային և մաքսային ծառայությունների արտահերթ հատուկ կոչումներ ու դասային աստիճաններ։ ՊԵԿ մի խումբ աշխատակիցների հայտարարվել է «Շնորհակալություն»՝ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»։

Թիվ 1

Recent Posts

Ռազմագերիների վերադարձի հարցը ԱԳՆ-ի ուշադրության կենտրոնում է. Կոստանյան

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Տիգրանաշենի մասով խոսակցությունների ակտիվացմանը։ «Նման խոսակցությունները…

4 mins ago

Ոստիկանությունը տուգանքների վերաբերյալ հայտարարություն է տարածել

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Հարգելի՛ քաղաքացիներ, արձանագրված խախտումներով տուգանքի գումարը վճարելու դեպքում Roadpolice.am…

17 mins ago

Խոտ-Որոտան ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 13.00-15.00-ի սահմաններում, Խոտ-Որոտան ճանապարհի 8-րդ կմ հատվածում իրականացվելու են…

31 mins ago

Ադրբեջանը մեծ ծավալի սպառազինություն է գնում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով` մտահոգիչ են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին գործընթացները․…

41 mins ago

Թուրքիայում գնաճը երեք տարվա մեջ առաջին անգամ իջել է 50%-ից

Տարեկան գնաճը Թուրքիայում երեք տարվա ընթացքում առաջին անգամ, ըստ տնտեսագետների, կնվազի Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքից,…

56 mins ago

Հովհաննիսյանն՝ անդրադարձել է Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ ագրեսիայի ռիսկին

«Որևէ մեկը չի հայտարարել, որ այլևս վտանգներ չկան, բոլոր ռիսկերը վերացված են։ Քանի դեռ չկա…

1 hour ago