Լրահոս 24/7
24.09.2024

ՔԿ-ի 10-ամյակի կապակցությամբ գիտաժողով-սեմինար է կազմակերպվել ԳԱԱ-ում

ՔԿ-ի 10-ամյակի կապակցությամբ գիտաժողով-սեմինար է կազմակերպվել ԳԱԱ-ում

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների շարքը։

Այդ համատեքստում սեպտեմբերի 23-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել է «ՀՀ քննչական կոմիտե. 10-ամյա իրողություններ և զարգացման հեռանկարներ» խորագրով գիտաժողով-սեմինար՝ Հայաստանում իրավաբանական կրթություն ապահովող գիտական, բարձրագույն ուսումնական և հետբուհական կրթական բոլոր առաջատար հաստատությունների՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, ՀՀ արդարադատության ակադեմիայի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, «Ռուս-Հայկական» (Սլավոնական) համալսարանի, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի, ՀՀ ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ներգրավմամբ։

Գիտաժողով-սեմինարը նվիրված էր ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման և կայացման անցած 10-ամյա ճանապարհի, այդ ընթացքում իրականացրած գործունեության, դատաիրավական համակարգում ունեցած դերակատարության վերլուծությանը, ինչպես նաև՝ առկա խնդիրների հաշվառմամբ զարգացման հեռանկարների քննարկմանը։

Բացման խոսքում ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է Քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ և նշել, որ գիտաժողովի անցկացումը ոչ միայն Կոմիտեի 10-ամյա պատմությունը գիտական, ակադեմիական միջավայրում վերլուծության ենթարկելու, գնահատման ուղղորդիչ նշանակություն ունի, այլ նաև ընդգծում է Հանրապետության գիտակրթական ու գիտահետազոտական առաջատար կենտրոնների ներուժը Կոմիտեի կարողությունների զարգացմանն ավելի նպատակաուղղելու, համագործակցության գիտապրակտիկ նոր հնարավորությունների նախանշմամբ հաջորդ 10-ամյակ մուտք գործելու նպատակ։

Գիտաժողովի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Խաչատուրյանը ներկայացրել է ՀՀ քննչական կոմիտեի ստեղծման իրավաքաղաքական, պատմական նախադրյալները, միասնական և ինքնուրույն նախաքննական մարմնի ձևավորման ուղին, իրավական հիմքերն ու նպատակները, մանրամասն անդրադարձել է կայացման անցած 10 տարիների բոլոր ձեռքբերումներին ու խնդիրներին, ոլորտում իրականացված կառուցվածքային ու գործառութային բարեփոխումներին և հետագա զարգացմանը միտված ՀՀ ՔԿ հայեցակարգային մոտեցումներին։

Գիտաժողովին մասնակից գիտաուսումնական հաստատությունների ղեկավարները ողջույնի և շնորհավորական խոսք են հղել ՀՀ քննչական կոմիտեին՝ հոբելյանի կապակցությամբ։

Նրանք արժևորել են քրեական արդարադատության ոլորտում Կոմիտեի առաքելությունը, իրավակարգի պահպանության, հանրապետոությունում քրեական քաղաքականության մշակման և իրականացման ուղղություններով գործադրած ջանքերը, մատնանշել նախընթաց շրջանում Կոմիտեի հետ գործակցության կարևոր արդյունքները։

Ընդգծվել է 10-ամյա հոբելյանը նաև գիտաժողովի անցկացմամբ նշանավորելու կարևորությունը։ Բուհերի մի շարք ուսանողներ հանդես են եկել Կոմիտեի ֆունկցիոնալ դերակատարությանը, քննիչների գործառույթներին առնչվող քրեադատավարական ընթացակարգերի կիրարկմանը, քրեական իրավունքի զարգացման հիմնահարցերին նվիրված զեկույցներով։

Կատարած աշխատանքի համար Արգիշտի Քյարամյանը ուսանողներին շնորհակալագրեր է հանձնել՝ նշելով, որ Կոմիտեի դռները բաց են բուհերի լավագույն շրջանավարտների համար։

Լրահոս
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
20:43
Իրանն ու ԱՄՆ-ն դադարեցրել են փոխադարձ հարվածները
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը