Լրահոս 24/7

Բաքվում ԱՄՆ դեսպանը պահանջում է

Սեպտեմբերի 25-ին Բաքվում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկ Լիբին հանդիպել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւային:

Այդ առթիվ վերջինիս գրասենյակի տարածած տեղեկատվությունից տպավորություն է ստեղծվում, թե մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների պաշտպանության հարցում Ադրբեջանը ոչ միայն հավատարիմ է միջազգային պարտավորություններին, այլեւ «զգալի առաջընթաց է գրանցել»:

Վարչախմբի շահերի պաշտպան Ալիեւայի տեղեկատվական կեղծիքն անմիջապես հերքվել է Բաքվում ԱՄՆ դեսպանի անունից սոցիալական X հարթակում արված հետեւյալ կարճ, բայց բազմանշանակ գրառմամբ.

«Ես ուրախ էի հանդիպել Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիեւային՝ քննարկելու մարդու իրավունքները: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում հարգել իր միջազգային պարտավորությունները»: Ասվածը վկայում է, որ ԱՄՆ դեսպանին չեն բավարարել Ադրբեջանի օմբուդսմենի «փաստարկները եւ հիմնավորումները»:

Վաշինգտոնը պնդում է, որ Ադրբեջանը չի հարգում մարդու իրավունքների պահպանման միջազգային պարտավորությունները եւ պահանջում է, որ Բաքուն կատարի դրանք: Մարդու իրավունքների հարցը քննարկվել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հեռախոսազրույցի ընթացքում:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…

6 hours ago

Թրամփի վարչակազմը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի 83%-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…

6 hours ago

2 հայ ըմբիշ այսօր կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…

6 hours ago

Ադրբեջանում հայերի բեմադրված դատավարություններ են. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…

6 hours ago

Գավառում հողամասի և անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…

7 hours ago

Անահիտ Ավանեսյանը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…

7 hours ago