Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:
Պարոն Վասիլիս Պալմասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պարոն Վասիլիս Պալմասին նվիրել է Հայոց ցեղասպանության մասին գրքեր:
Իր հերթին Կիպրոսի պաշտպանության նախարարը ջերմ ընդունելության և բովանդակալից շրջայցի համար հուշամեդալներ է հանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանին և էքսկուրսավար Էլեն Հակոբյանին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…