Լրահոս 24/7
25.09.2024

Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանի, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, պատասխանատու այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում, հետևել ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Նշված հատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում։

Ծրագրի արժեքը 3 153 360 000 ՀՀ դրամ դրամ է։ Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 11.928կմ:

Ներկայում իրականցվող ասֆալտբետոնե ծածկույթի երրորդ շերտի տեղադրման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում, առաջիկայում կիրականացվեն կողնակների կառուցման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ: Աշխատանքների ավարտը նախատեսվում է այս տարի։

Նախարարը և մարզպետը դիտարկումներ են արել աշխատանքների ընթացքի հետ կապված՝ կարևորելով դրանք բարձր որակով իրականացնելու և սահմանված ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

Նախարարը ծանոթացել է նաև Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի 1.725 կմ և Արևելյան փողոցի 120 մ երկարությամբ հատվածների հիմնանորոգման աշխատանքներին։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 736 միլիոն դրամ: Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 1.845 կմ: Աշխատանքներն ավարտվել են:

Նախարար Սանոսյանը հետևել է նաև Տ-5-24՝ /Մ-3/ (Ստեփանավան)–Արմանիս–Ուրասար–Կաթնաղբյուր տեղական նշանակության ավտոճանապարհի (կմ 6+600-կմ 15+200 հատվածի) և Կաթնաղբյուր համայնքի 8-րդ և 9-րդ փողոցների հիմնանորոգման ընթացքին։

Ծրագրի պայմանագրային արժեքը 1.175 մլրդ դրամ է։

Հիմնանորոգվող ճանապարհահատվածի երկարությունը կազմում է 8.6կմ: Ճանապարհը նախկինում երբեք հիմնանորոգված չի եղել և երկար սպասված ծրագիր է համայնքի համար։

Վերջինիս պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքների արդյունավետ ընթացքի հետ կապված հարցեր։ Ծրագրի ավարտը նախատեսված է այս տարի։

Լրահոս
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
19:27
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51
Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան