Լրահոս 24/7

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ:

Հանդիպմանն անդրադառձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ։

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոյին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ քայլերը։

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ, և մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ,» – ընդգծել է նախարար Միրզոյանը։

Տարածաշրջանային համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը միտված քայլերի շուրջ։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն կամավոր հիմունքներով հիմնադրամ կստեղծի Ուկրաինային աջակցելու համար

Եվրամիությունը կամավոր հիմունքներով քննարկում է Ուկրաինային 20-ից 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն ուղարկելու համար սեփական…

6 minutes ago

Ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է. «Բոլոր այն ուժերը, կողմերը, քաղաքական…

22 minutes ago

Ինչու՞ է Վիտկոֆը ԱՄՆ վերադարձի ճանապարհին կանգառ ունենում Բաքվում

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Տեղի…

39 minutes ago

Աշխատում ենք այդ հարցի լուծման համար, ցավոք սրտի՝ անհաջող. Միրզոյան

«Դատավարությունները նորմա՞լ են. իհարկե, նորմալ չեն: Մենք ինքներս հանդես ենք եկել որակումներով՝ բեմականացված, շինծու, մարդու…

55 minutes ago

Համաձայնագրի տեքստում միակողմանի որևէ կարգավորում չկա. նախարար

«Համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև Խորհրդային Միության փլուզումը երկու երկրներում բնակված…

1 hour ago

Տոմսային պրոդուկտներից հավաքագրվել է շուրջ 2.5 մլրդ դրամ. Կոստանյան

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել է, թե մարտի 10-ի դրությամբ վաճառված տոմսային պրոդուկտներից հավաքագրվել…

2 hours ago