Լրահոս 24/7
26.09.2024

Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Libra Group» ընկերության նախագահի հետ

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Libra Group» ընկերության նախագահ Ջորջ Լոգոթեթիսի և նրա տիկնոջ՝ Սելենի ինստիտուտի ղեկավար Նիցիա Լոգոթեթիսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է համատեղ աշխատանքների շարունակականության կարևորությունը՝ երիտասարդների մասնագիտական կարողությունների զարգացման, արտերկրում ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի հնարավորությունների ստեղծման, ինչպես նաև լավագույն փորձի փոխանակման ուղղություններով։

Նարեկ Մկրտչյանն ու Ջորջ Լոգոթեթիսը խոսել են նաև համատեղ իրականացվող ծրագրի մանրամասների մասին, որի շրջանակում հայ ուսանողներին հնարավորություն է տրվում աշխատանքային փորձառություն ձեռք բերել ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ այլընտրանքային էներգիայի, ներդրումների, ավիացիայի, սպասարկման և այլ բնագավառներում գործունեություն ծավալող «Libra Group»-ի ընկերություններում։

Նախարար Մկրտչյանը կարևորել է նաև համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներին և ներկայացուցիչներին «Կոնկորդիայի գագաթնաժողովին» մասնակցելու հնարավորության ընձեռումը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքի ապահովման, ինչպես նաև «Կոնկորդիա՝ Հայաստան»-ի իրականացման ուղղություններով։

Լրահոս
Պուտինը ներկայացրել է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի բոլոր առաջարկները․ Պեսկով
18:34

Վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը. Մակրոն
17:51

Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53

Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19

Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31

Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01

Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08

Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34

Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46

Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45

Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35

Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26