Մալիում 2 զինվորական ուղղաթիռների բախման արդյունքում 13 ֆրանսիացի զինվորական է զոհվել:
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը՝ պաշտոնական հայտարարություն տարածելով:
«Նախագահ Էմանուել Մակրոնը խոր վշտով հայտնում է 13 ֆրանսիացի զինվորականների մահվան մասին: Պատահարը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան: 2 ռազմական ուղղաթիռները բախվել են ծայրահեղականների դեմ իրականացված հատուկ գործողության ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: