Լրահոս 24/7

Հայկական պատվիրակությունը ծանոթացել է ֆիննական և էստոնական կրթական համակարգերի առանձնահատկություններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարությունների կողմից կազմակերպված կրթական միջոցառմանը, որը կազմակերպել էր Եվրոպական կրթական հիմնադրամի Teaching Excellence–Empowering Educator» արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում:

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ԿԶՆԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ՀՄՊՀ պրոռեկտոր Մարինա Հարությունյանը։

Այցի ընթացքում քննարկվել են ֆիննական և էստոնական կրթական համակարգերի առանձնահատկություններն ու արդյունավետության մեխանիզմները։

Ծրագրի շրջանակում այցեր են կազմակերպվել Ֆինլանդիայի և Էստոնիայի կրթության և մշակույթի նախարարություններ, Հելսինկիի և Տալլինի համալսարաններ, Ֆիննական կրթության որակի գնահատման կենտրոն, Ուսուցչական արհմիություն և մի շարք այլ կազմակերպություններ։

Քննարկվել են ֆիննական և էստոնական կրթական համակարգերի կառուցվածքը, ուսուցիչների շարունակական կրթության, որակի վերահսկողության, ուսուցիչների իրավունքների պաշտպանության և այլ հարցեր։

Եվրոպական կրթական հիմնադրամի գործընկերներին ներկայացվել են Հայաստանի հետ հետագա համագործակցության առաջնահերթությունները՝ մանկավարժական կրթության զարգացման, հանրակրթության պետական չափորոշչի ներդրման աշխատանքների բարելավման, դպրոցներում մենթորական համակարգի ներդրման ուղղություններով։

Ծրագրին մասնակցել են նաև Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի պատվիրակությունները։

Թիվ 1

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

31 minutes ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

19 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

20 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

20 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

20 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

21 hours ago