Լրահոս 24/7

Անդրեասյանը անդրադարձել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարին

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը համաշխարհային առողջապահության համար լուրջ հիմնախնդիր է, որն այսօր վերաբերում է ողջ մարդկությանը:

Այդ մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարին:

Նա ներկայացրել է հայաստանյան ռազմավարությունը, անդրադարձել կրթական և իրազեկման շրջանակում իրականացվող աշխատանքներին.

«Հայաստանը հետևողականորեն մշակել և իրականացրել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին ուղղված ազգային ծրագրեր, որոնք առնչվում են համապատասխան շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացմանը, առողջապահական հաստատություններում վարակների կանխարգելմանն ու վերահսկմանը, հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստրի ստեղծմանն ու մշտադիտարկմանը»:

Անահիտ Ավանեսյանը բարձր մակարդակի հանդիպմանը վերահաստատել է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի գլոբալ գործողության առաջնագծում տարվող աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը:

«Այսպես կոչված «լուռ համաճարակի» կանխարգելումը պահանջում է միջոլորտային համագործակցություն՝ ապահովելով տարբեր գերատեսչությունների համատեղ և արդյունավետ աշխատանքը «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ»,- նշել է նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

46 minutes ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

2 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

2 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

4 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

4 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

4 hours ago