

Եռաբլուրը մի տեղ է, որտեղ միշտ պետք է վերարժևորենք ու վերանայենք մեր մոտեցումները, միշտ պետք է փորձենք է՛լ ավելին անել։
Այդ մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
«Եռաբլուրը մի տեղ է, որտեղ միշտ պետք է մտածենք ավելի արդյունավետ պետություն, ավելի ուժեղ բանակ, ավելի անկախ և պինդ պետականություն ունենալու մասին»,- ասաց նա:Հակոբ Արշակյանը նաև նշեց, որ Եռաբլուր շատ հաճախ է այցելում.
«Խորհուրդը հենց դրա մեջ է, որ հիշելով իրենց գլուխները խոնարհած հերոսներին՝ մեր անկախության, պետականության համար մշտապես մեր ջանքերում, առօրյայում, ամենուր՝ և՛ պետական, և՛ ոչ պետական, և՛ կրթության, և՛ բժշկության, և՛ գիտության մեջ՝ հիշենք, որ պետք է տրվել ամբողջությամբ պետության հզորացմանը»,- ասաց Արշակյանը:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…