

Վահրամ Աթանեսյանը գրել է.
«Տարեկան ինչքա՞ն գումար է հատկացվել Պաշտպանության բանակին: Հիմա կասեն՝ գաղտնիք է, հրապարակման ենթակա չէ: Թող այդպես լինի, բայց խոսքը, հաստատ, ինչպես ասում են՝ «կոպեկների» մասին չէ:
Բայց չենք ունեցել գեթ մեկ պրոֆեսիոնալ զորամիավորում, նույնիսկ՝ առանձին ստորաբաժանում: Բանակում միայն ժամկետային ծառայության 18-20 տարեկան զինվորներ էին, որ քառասունօրյա «учебка»-ից անմիջապես անցնում էին մարտական հերթապահության:
Ահա այդ տղա-երեխաներն են չորս տարի առաջ այս օրն ընդունել թշնամու հուժկու հարձակումը: Աշխարհի ոչ մի երկիր իր գենաֆոնդն այդպես չի մսխում եւ հետո գլխին մոխիր չի ցանում:
(Եթե, իհարկե, առ զոհվածների հիշատակ ասվող բառերը կեղծ չեն, ինչպես հայրենասիրության մասին ֆեյսբուքյան «գիմնազիստուհիների» լալահառաչ գրառումները):
Պատերազմը չէր ավարտվել, հաղթանակ կոչվածը գեներալական ուսադիրների շողք եւ շքանշանների զրնգոց եւ հացկատակ կուսակցապետերի եւ տափակ մտավորականության հորինած խաբեություն էր: Պատերազմը չի ավարտվել:
Պատերազմին պետք է պատրաստվել պրոֆեսիոնալ – թշնամիասպան բանակով, բայց միշտ խոսել խաղաղության, համագործակցության, բարիդրացիության մասին: Ատելությունը, վրիժառությունը սառը խորտիկ է: Հատուցման մասին չեն ճչում»։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…