Լրահոս 24/7
27.09.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկահայ գիտնական Հակոբ Փանոսյանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկահայ գիտնական Հակոբ Փանոսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «ԱՐՓԱ ինստիտուտի» (ARPA Institute) հիմնադիր նախագահ, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ամերիկահայ գիտնական Հակոբ Փանոսյանին:

Փանոսյանն «ԱՐՓԱ»-ի միջոցներով ստեղծել է Ալիխանյան ազգային լաբորատորիան ինչպես նաև հիմնադրել է Էրեբունի հիվանդանոցում առաջին արդի արյան կենտրոնը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին է նվիրաբերել ԴՆԹ-ի ուսումնասիրությունների համար առաջին արդի սեկվինաթորը, բազմաթիվ ինստիտուտներին և համալսարաններին նվիրել անհրաժեշտ գիտահետազոտական սարքեր, ինչպես նաև՝ սկսած 1987 թվականից, պարբերաբար դասավանդել է Հայաստանում ավտոմատ կառավարման համակարգերի արդիական թեմաներով։

Այդ շրջանից ի վեր Հակոբ Փանոսյանը հաճախ է գտնվում Հայաստանում, կազմակերպում զանազան աշխատանքներ «ԱՐՓԱ»-ի շրջանակներում։

Ողջունելով հյուրին՝ նախագահը բարձր է գնահատել նրա վաստակը Հայաստանում բարձր տեխնոլոգիական բնագավառի և բնական գիտությունների ու առողջապահության ոլորտում զարգացման նոր ուղղությունների բացահայտման գործում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ էներգիայի արտադրության, արդյունաբերության և ռազմարդյունաբերության ոլորտներում բարձր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետության բարձրացման և զարգացման հնարավորությունների նոր ուղիներ գտնելու վերաբերյալ:

Այս համատեքստում ամերիկահայ գիտնականը Հանրապետության նախագահին է ներկայացրել կիրառական գիտության ոլորտում իրենց աշխատանքային խմբի մի շարք նախաձեռնություններ և ծրագրեր:

Հանդիպման ավարտին նախագահը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորությունների շրջանակում աջակցել հայտնի գիտնականին և նրա աշխատանքային խմբի գործունեությանը:

Լրահոս
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը