Լրահոս 24/7
27.09.2024

Քննարկվել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Քննարկվել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է 2021-2025 թթ. Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմի ղեկավար Զեհրա Կակափոր-Ջիհիչի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմը նպատակ ունի դիտարկելու ՀՀ կրթության` մինչև 2030 թ. պետական զարգացման ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակի ամփոփիչ գնահատման արդյունքների ներկայացման ձևաչափը:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Կայուն զարգացման 2021-2025 թվականների գնահատման շրջանակում կարևորել է ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների, այդ թվում՝ առաջնահերթաբար ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Պարենի համաշխարհային կազմակերպության (WFP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA), Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) հետ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի տարբեր կառույցների, ինչպես նաև ռեզիդենտ-համակարգողի գրասենյակի հետ համագործակցությունը ինչպես զարգացման ծրագրերի, այնպես էլ ճգնաժամերի արձագանքման առումներով։

Որպես առաջին բլոկի օրինակ՝ Ա․ Մարտիրոսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի և, մասնավորապես, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությունը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» մշակման և իրականացման համատեքստում՝ նշելով, որ այդ ռազմավարությունն անկյունաքարային է ոլորտի զարգացման ուղենշման համար, և որ Հայաստանի կառավարությունը կրթության ոլորտը դիտարկում է՝ որպես կայուն զարգացման ու ներառական աճի ապահովման հիմնական գործոն:

Ճգնաժամերի արձագանքման առումով նախարարի տեղակալը ներկայացրել է համագործակցության այն հաջող փորձը, որն առկա է քովիդի համավարակի և ԼՂ-ից բռնի տեղահանվածների տարբեր, այդ թվում՝ կրթական կարիքների հասցեագրման առումով պետական ջանքերին զարգացման գործընկերների աջակցության համակարգման մասով։

Կարևորվել է նաև 2021-2025 թթ․ Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման համագործակցության շրջանակում (UN Sustainable Development Cooperation Framework) ՀՀ փոխվարչապետի և ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգողի գրասենյակների համակարգմամբ իրականացվող համագործակցությունը, որն աշխատում է պարբերական սկզբունքներով գումարվող ենթախմբերի աշխատանքներով, որոնց ակտիվ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Լրահոս
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
16:53
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
15:19
Հուսիթները խոցել են Սաուդյան Արաբիայի Bayraktar Akinci ԱԹՍ-ն
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
13:31
Հայաստանն ու Իրանը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
12:01
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ սրելու ծրագրերը. NYT
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
18:08
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
16:34
Իրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
15:42
Հայաստանում 5 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 331-ով պակաս երեխա է ծնվել
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
14:29
ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
13:46
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
11:55
Հայաստանի արտահանումը դեպի Չինաստան աճել է 83,4%-ով, դեպի Հնդկաստան՝ 81,3%-ով
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
19:45
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
16:35
Հայաստանում ընդդիմադիր լինելը քրեորեն հետապնդելի է. Գառնիկ Դանիելյան
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
16:26
Ինչքան Տաշիր Սամոն դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով. Չախոյան
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
16:15
ԿԽՄԿ-ն Վարդենիս համայնքին նվիրաբերել է կուլտիվատոր
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը
15:52
Լավրովն ու Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրացումը