Categories: Աֆիշա

Սկզբում մտածում էի կատակ է. ինչպե՞ս Վարդան Բադալյանին հաջողվեց ելույթ ունենալ Աթենքի ամենամեծ համերգասրահում

 

Երգիչ Վարդան Բադալյանի  ֆեյսբուքյան  էջը ողողված էր համերգային կատարումներով և հասկանալի էր ,որ այդ համերգը տեղի էր ունեցել  արտերկրում,այս դեպքում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Asekose.am-ը զրուցել է երգչի հետ՝ համերգի մանրամասների, հույն պրոդյուսերի հետ համագործակցության և այլնի մասին:

Ինչպե՞ս եղավ, որ Աթենքի ամենամեծ դահլիճում հույն հանդիսատեսի համար հնչեցին հայկական ժողովրդական երգեր:

Մեկնել էի ԱՄՆ համերգային ծրագրով ու հանկարծ այնտեղ անծանոթ համարից զանգ եմ ստանում: Վերցնում եմ ու հեռախոսի մյուս կողմում ՝ մի մարդ ասում է,  որ Հունաստանից է,  պրոդյուսեր, ով  կազմակերպում է  համերգներ և  շատ է ցանկանում, որ Աթենքի ամենամեծ դահլիճում  տեղի ունենա իմ մենահամերգը՝ նվագախմբի հետ միասին: Սկզբում մտածում եմ կատակ է, բայց հետո արդեն խոսակցությունից հասկանում եմ, որ ամեն ինչ բավականին լուրջ է։ Իսկ երբ ուսումնասիրեցի տվյալ ընկերության պաշտոնական էջը, այլևս որևէ կասկած չմնաց:  Այդ մարդը՝ Գերոգի Էրիտրիդիսը, պրոդյուսեր  է, ով  կազմակերպել է աշխարհահռչակ շատ երգիչների ու երաժիշտների համերգները։  Իսկ այս անգամ էլ ցանկացել էր, որ լիներ արտիստ  Հայաստանից ու հնչեր   բացառապես հայկական  ժողովրդական երգերը: Հետագայում իմացա արդեն, որ նա  խորհրդային տարիներին ապրել է Մոսկվայում ու շատ լավ ծանոթ է հայկական մշակույթին: Վերադարձա Հայաստան ու արդեն սկսվեց նախապատրաստական աշխատանքները:

Ի՞նչպես էր նա Ձեր մասին իմացել:

Ինձ համար մինչ այս պահն այդպես էլ մնաց գաղտնիք, քանի որ  մինչև վերջ էլ չասաց: Բայց իմ երգացանկը  համացանցի միջոցով լավ ուսումնասիրել էր, նշում էր կոնկրետ հեղինակների անուններ, ո ոնց երգերը պետք է հնչեին երեկոյի ժամանակ՝ գուսան Շահեն,Սայաթ Նովա և այլն:

Ինչպե՞ս որոշեցիք, որ ձեզ հետ բեմում պետք է լինի « Նարեկացի» նվագախումբը, արդյո՞ք նրանց երաժշտական ուղղուն էլ էր ծանոթ հույն պրոդյուսերը:

Նախ նա առաջարկեց, որ համերգը լինի անպայման ժող գործիքների նվագակցությամբ: Ես առաջարկեցի մի քանի գործիքներ, բայց նա չհամաձայնվեց, ասաց որ մի ամբողջ նվագախումբ ու պարային խումբ է ցանկանում տեսնել բեմում: Քանի որ ես արդեն «Նարեկացի» անսամբլի գեղարվեստական ղեկավար, թառահար Արտեմ Խաչատուրի հետ համերգային ծրագրով հանդես էի եկել, հետևաբար որոշեցի, որ հենց նրանք պետք է լինեն  բեմում: Մեզ հետ էր նաև «Լուսե» պարային համույթը՝ Սուրեն Խաչատրյանի  ղեկավարությամբ ու նաև ժողովրդական երգչուհի Լուսինե Միրզախանյանը: Կազմվեց 26 երգից  բաղկացած համերգային ծրագիր, որը տևեց 2 ժամից ավելի: Մեզ շատ ծանոթ ու սիրելի ժողովրդական երգերը հենց այս համերգի համար նորովի գործիքավորել էր  Արտեմ Խաչատուրը: Համերգային ծրագրում ընդգրկված էին նաև գործիքային կատարումներ: Իսկ Արամ Խաչատրյանի «Ջութակի» կոնցերտը, երբ հնչեց   ժողգործիքների նվագակցությամբ, դահլիճը մեծ ոգևորություն ապրեց: «Նարեկացի» անսամբլի դերն այս համերգում ուղղակի անգնահատելի է: Եվ համերգի հաջողված լինելը  հենց նրանցով էլ էր պայմանավորված:

Վարդան, Աթենքի ամենամեծ՝ «Christmas theatre» համերգասրահում էր համերգը, ասում են այնտեղ  ամեն արտիստ չի կարող ելույթ ունենալ, քանի որ չափորոշիչները խիստ են:

Ճիշտ եք,այնտեղ շատ հույն երգիչներ անգամ ելույթ չեն ունենում: Իսկ հանդիսատեսը բացառապես հույներ էին: Նրանք շատ ջերմ ընդունեցին մեզ: Երգեր կար, որոնք գիտեին, քանի որ իրենց արտիստները դա կատարում են: Դրանք են՝ «Յար քո բարակ բոյին մեռնեմ», «Բինգյոլ»․․․ Այս երգերի ժամանակ հանդիսատեսը մեզ հետ երգում էր: Իսկ երբ երգեցի Կոմիտասի «Կռունկը», լիովին այլ զգացողություն էր դահլիճում: Նշեմ ,որ ամբողջ  համերգի ժամանակ մեծ էկրանով ցուցադրվում էր Հայաստանի ու Արցախի տեսարժան վայրերը, իսկ «Կռունկի» ժամանակ արդեն Ցեղասպանության հուշահամալիրի պատկերն էր մեծ էկրանին, իսկ ցեղասպանության թեման գիտեք ,որ նրանց համար էլ է շատ ցավոտ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

11 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

12 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

12 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

13 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago