Լրահոս 24/7

Զելենսկին Թրամփին է ներկայացրել Ուկրաինայի հաղթանակի ծրագիրը

Ուկրաինայի նախագահը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետականների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից: Վոլոդիմիր Զելենսկին բովանդակալից է որակել հանդիպումը:

«Նրան ներկայացրի հաղթանակի ծրագիրը: Քննարկեցինք Ուկրաինայում իրավիճակը և պատերազմի հետևանքները: Շնորհակալ եմ այս հանդիպման համար: Արդար խաղաղություն է անհրաժեշտ»,- գրել է Զելենսկին տելեգրամյան ալիքում:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքն ու Թրամփը համակարծիք են. պատերազմը պետք է դադարեցվի։

«Պուտինը չի կարող հաղթել. պետք է հաղթեն ուկրաինացիները»,- հավելել է Զելենսկին:

Երեկ Ուկրաինայի նախագահի հետ փակ ձևաչափով հանդիպմանն ընդառաջ Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է աշխատել Մոսկվայի, Կիևի, ինչպես նաև դեմոկրատների հետ՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին:

Նախկին նախագահը նշել է, որ Ուկրաինան անցնում է դժոխքի միջով:

Թրամփը հույս է հայտնել, որ նախագահի ընտրությունում հաղթելու դեպքում մինչև իր երդմնակալությունը «լավ» և «արագ» լուծում կգտնի երկու կողմի համար։

Նա հերթական անգամ վստահեցրել է, որ լավ հարաբերություններ ունի ինչպես Զելենսկու, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում Զելենսկուն ընդունել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը, խոստացել շարունակել Կիևին աջակցությունը:

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

6 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

6 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

6 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

6 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

7 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

7 hours ago