

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կառավարության առանցքային պաշտոնյաների մասնակցությամբ տնտեսական հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել: Ընթացիկ տարվա ութ ամիսների տվյալներով Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է ընդամենը 0,8 տոկոսով:
Չափազանց բարդ է գյուղատնտեսության վիճակը: Ադրբեջանում պարենային ապրանքների մեծ մասը ներկրվում է, իսկ ընթացիկ տարում նկատվել է նաեւ բանջարեղենի եւ մրգի սուր դեֆիցիտ: Բայց Ալիեւի հրավիրած խորհրդակցությունը Բաքվում ուշադրության է արժանացել ոչ թե նրա կողմից գերատեսչություններին տրված հանձնարարականներով, այլ՝ պետական կարեւոր միջոցառմանը նրա որդու՝ կրտսեր Հեյդար Ալիեւի մասնակցությամբ:
Ելնելով փաստից, ադրբեջանցի քաղաքական դիտորդների մի մասը կարծիք է հայտնում, որ նա «արդեն իսկ կառավարության կառուցվածքում կարեւոր պաշտոն է զբաղեցնում»: Որոշ փորձագետներ գտնում են, որ «գահաժառանգը» մոտ ապագայում, հավանաբար՝ եկող տարեսկզբից, կարող է նշանակվել Socar պետական նավթագազային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ ինչպես ժամանակին Իլհամ Ալիեւն է այդ պաշտոնից սկսել քաղաքական կարիերան:
Այսպես, թե այնպես՝ փաստ է, որ Ադրբեջանում մեկնարկել է իշխանության տրանզիտ: Ուշագրավ է, որ մինչեւ բոլորովին վերջերս տպավորություն էր փոխանցվում, որ Իլհամ Ալիեւը «իշխանությունը կփոխանցի տիկնոջը, իսկ ինքը պետությունը կգլխավորի որպես համազգային առաջնորդ»:
Այդ վարկածն այլեւս չի շրջանառվում, իրավահաջորդի անունը հայտնի է, ե՞րբ տեղի կունենա տրանզիտը, կախված է հանգամանքներից:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…