Հասարակություն

Հայտնի է՝ 23-ամյա քաղաքացու կողմից երեք մեքենաների հրկիզման մոտիվը

2024թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ ժամը 01։00-ի սահմաններում տեսել է, որ իր բնակության վայր հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 46 հասցեի բակային հատվածում կայանված իրեն պատկանող «Honda Kona» մակնիշի և հարևանությամբ կայանված «Opel» և «BMW» մակնիշի ավտոմեքենաներն այրվում են:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում վնասված ավտոմեքենաների սեփականատերերը տուժող են ճանաչվել և հարցաքննվել։

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայր հանդիսացող ավտոկայանատեղին և այրված ավտոմեքենաները, առգրավվել են դեպքի վայրի հարակից տարածքում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն։

Ձեռնարկված ապացուցողական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 23-ամյա երիտասարդ է:

Վերջինս ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ` հայտնելով, որ արարքը կատարել է սոցիալական ցանցում այլ անձանց հետ հաղորդակցությունից ստացած տպավորությունների ազդեցությամբ:

Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, երիտասարդն իր հետ նախապես վերցրած բենզինը լցրել է «Honda Kona» մակնիշի ավտոմեքենայի վրա և հրկիզել այն, որի հետևանքով այդտեղ կայանված այլ անձանց պատկանող «Opel» և «BMW X6» մեքենաները նույնպես այրվել են՝ ավտոմեքենաների սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրկիզմանն այլ անձանց հնարավոր առնչությունը պարզելու ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում․ Էրդողան

Թուրքիան չի ձգտում ազդեցություն ունենալ տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։…

5 minutes ago

Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում: Մոսկվան մտադիր է…

21 minutes ago

Մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի ստուգման. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Թեհրանի միջուկային ծրագիրը ստուգելու իր պատրաստակամության մասին՝ համոզվելու համար,…

38 minutes ago

Ամեն անգամ, որպես Աստծո պարգև եք ընդունել հարձակումը մեր երկրի վրա. Ռուբեն Ռուբինյան

Քանի որ վերջապես խաղաղություն է հաստատված, կարելի է խոսել վերջին հինգ տարիների մասին՝ էս ծանր…

1 hour ago

Վենսի այցը չպետք է ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել. միջազգայնագետ

«Վենսի այցի մասին ամեն ինչ ասվեց, ամեն ինչ գրվեց, և ինչպես օգոստոսի 8-ին, այնպես էլ…

1 hour ago

Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ. Ավանեսյան

«Հարգելի ժողովուրդ, Հայաստանում բուժօգնությունն ապահովագրության շրջանակներում անվճար չէ։ Անվճար ոչինչ չի լինելուն»,- ասուլիսում ասաց առողջապահության…

2 hours ago