Լրահոս 24/7

«Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկումը օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին». Կոստանյան

Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական դինամիկայից և պատրաստ է հարաբերությունների լիակատար կարգավորմանը. Anadolu-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը.

«Մենք գոհ ենք այն դրական դինամիկայից, որը տեսնում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Հավատում ենք, որ դեռ շատ բան կարելի է անել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հարաբերությունների լիակատար կարգավորմանը, սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,-ասել է Կոստանյանը։

Կոստանյանը Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունները դրական է որակել. «Երկու առաջնորդները ցուցաբերել են միմյանց դիրքորոշումները հասկանալու պատրաստակամություն»,-նշել է նա։

Կոստանյանը լավատեսություն է հայտնել ապագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես, Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման հարցում, որը, նրա կարծիքով, տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև՝ ամբողջ տարածաշրջանին.

«Մենք գիտենք, որ շատ լոգիստիկ շղթաներ այժմ արգելափակված են կամ սխալ են աշխատում, և Կարս-Գյումրի երկաթուղին կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի համար դեպի Եվրոպա, Թուրքիայի համար՝ Կենտրոնական Ասիա, Չինաստան։ Ուղերձը, որը մենք միշտ փորձում ենք փոխանցել մեր թուրք գործընկերներին, այն է, որ հիմա գործելու ժամանակն է»,-ասել է Կոստանյանը։

Անդրադառնալով Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը՝ Կոստանյանն ասել է, որ այդ որոշումը համահունչ է երկու պետությունների համակեցության հիման վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը Հայաստանի վաղեմի աջակցությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ձեռնարկած այս քայլը կարող է աջակցել Մերձավոր Արևելքում կայունությանը և խաղաղությանը։

Պատասխանելով ՄԱԿ-ի բարեփոխման աճող պահանջարկի մասին հարցին՝ Կոստանյանն ասել է. «Անհրաժեշտ է շտապ բարեփոխել բազմակողմ համակարգը՝ վերականգնելու համաշխարհային կարգը, որը հիմնված կլինի բոլորի կողմից պահպանվող կանոնների վրա»։   

Թիվ 1

Recent Posts

Ո՞վ է տեսել, որ երկրի ԱԳՆ-ը մեկնաբանի «անկախ լրագրողի» խոսքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…

8 hours ago

Ակնկալում եմ խաղաղություն․ ԱՄՆ դեսպան

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…

9 hours ago

Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել բարեկամական Իրանի դեմ. Սիմոնյան

«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…

9 hours ago

Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ

Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…

9 hours ago

Քննարկվել է Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…

9 hours ago