Լրահոս 24/7

Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա

Ալավերդի քաղաքի թաղամասի կարգավիճակ ունեցող Սանահինը գյուղի կարգավիճակ կստանա:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Ալավերդի համայնքի ավագանին խնդրել է կառավարությանը հանդես գալ նախաձեռնությամբ և Սանահին թաղամասը, որը 1996 թվականից Ալավերդի համայնքի թաղամաս է, առանձնացնել և որպես առանձին գյուղ ընդգրկել Ալավերդի խոշորացված համայնքի կազմում»,-ասաց Տերտերյանը:

Փոխնախարարը նշեց, որ վերջին տարիներին Լոռու մարզը դարձել է զբոսաշրջային ամենահետաքրքիր ուղղություններից մեկը, իսկ Սանահինն այդ ուղղության անկյունաքարային բնակավայրերից մեկն է:

Սանահինն առաջին հերթին հայտնի է Սանահինի վանական համալիրով, որը Հաղպատի վանքի հետ միասին ՅՈԻՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս է: Սանահինի պատմությունը սկսվում է վանական համալիրի հիմնադրմամբ՝ 10-րդ դարից:

«Համոզված ենք, որ Սանահին գյուղն առանձնացնելով որպես պատմամշակութային ինքնուրույն և կոլորիտ ունեցող բնակավայր՝ հնարավոր կլինի ավելի արագ ու ավելի արդյունավետ զարգացնել այն: Բացի այդ՝ այն 273 տնտեսություն և 200 մշտական բնակվող տնտեսություն ունեցող բնակավայր է: Աշխարհագրորեն այն Ալավերդի համայնքից որոշակի առանձնացվածություն ունի»,–ասաց Տերտերյանը՝ նկատելով, որ Սանահինը զբոսաշրջային բուկլետներում նշվում է որպես առանձին գյուղ, ոչ թե Ալավերդու թաղամաս:

Այս պահին Սանահինը չունի վարչական ղեկավար ու օպերատոր, բնակիչները, օրինակ, մի տեղեկանքի համար ստիպված են հասնել Ալավերդու համայնքապետարան: Գյուղի կարգավիճակ ստանալուց հետո Սանահինը կունենա վարչական շենք, վարչական ղեկավար ու օպերատոր:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին, 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում…

9 mins ago

Իրանում ահաբեկչության հետևանքով չորս մարդ է մահացել

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել։ Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Նիկշահր…

20 mins ago

Ադրբեջանական սադրանք Ֆրանսիայի դեմ

Սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական վտարանդի Վիդադի Իսկանդերլին մի խումբ անձանց կողմից ենթարկվել է…

29 mins ago

Ալիեւը Հայաստանի ընդդիմությանը «հիմնավոր նյութ» է մատակարարում

Ոչ մի գաղտնիք չկա, թե ինչու՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսում է Հայաստանում ադրբեջանցիների…

35 mins ago

Ռուսական կողմը հարված է հասցրել Խերսոնի շուկային

Ռուսական զորքերը գնդակոծել են Խերսոնը, հարվածի տակ է հայտնվել քաղաքի կենտրոնում գործող շուկան՝ հայտնում են…

43 mins ago

Մհեր Գրիգորյանը դիմավորել է Իրանի նախագահի առաջին տեղակալին, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին…

44 mins ago