Լրահոս 24/7

Ալիեւը Հայաստանի ընդդիմությանը «հիմնավոր նյութ» է մատակարարում

Ոչ մի գաղտնիք չկա, թե ինչու՞ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսում է Հայաստանում ադրբեջանցիների «երեք էթնիկ զտումներից» եւ «վստահություն հայտնում, որ նրանք կվերադառնան «Արեւմտյան Ադրբեջան»:

Քառասունչորսօրյա պատերազմից հետո նրա քաղաքական խոսույթը խստորեն համապատասխանում է Ռուսաստանի դիրքորոշմանը եւ ուկրաինական ռազմաճակատում իրավիճակին:

Օրերս ՌԴ նախագահն սպառնացել է, որ միջուկային զենքի կիրառման հայեցակարգում փոփոխություն է կատարել, եւ միջուկային տերության կողմից Ուկրաինային ցուցաբերած ռազմական օժանդակությունը գնահատվելու է որպես Ռուսաստանի ինքնիշխանությանն ուղղակի սպառնալիք:

Ալիեւը, հավանաբար, հաշվարկել է, որ Ռուսաստանն այդ պատերազմում հաղթելու է, միջազգայնորեն խախտվել է պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը, ինչը հնարավորություն է ընձեռելու Հայաստանի հետ բանակցություններում ներկայացնել վերջնագիր, իսկ որեւէ հարմար իրավիճակում՝ դիմել ռազմական ագրեսիայի:

Դա չափազանց վտանգավոր եւ անկանխատեսելի հետեւանքներով հղի դիրքորոշում է, որ կարող է հանգեցնել տարածաշրջանային լայնածավալ պատերազմի՝ ներգրավելով նաեւ հարեւան երկրներին:

Ալիեւը, երեւի, Հայաստանի դեմ կիրառում է «նյարդերի պատերազմի» քաղաքականություն եւ փորձում ստեղծել իրավիճակ, երբ Երեւանի նյարդերը տեղի կտան, եւ բանակցությունները վերջնականապես կդադարեն:

Ալիեւի կոշտ հռետորաբանությունը ժամանակային առումով համընկնում է նաեւ Հայաստանի ընդդիմության անոնսավորած նոր հանրահավաքային շարժման մեկնարկին:

Նա, կարծես, հայաստան ընդդիմությանը պոպուլիստական հայտարարությունների բավարար նյութ է տալիս: Նման դրսեւորումներ արդեն իսկ «պատասխանատու մամուլում» կան:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

6 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

6 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

6 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

7 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

7 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

7 hours ago