Լրահոս 24/7

Հայ շախմատիստներն առաջադիմել են ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Առաջատարի դիրքում շարունակում է մնալ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։

ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան երկրորդն է, իսկ երրորդ տեղ է բարձրացել Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի հաղթող Հնդկաստանի հավաքականի առաջատարներից 21-ամյա Արջուն Էրիգայիսին։

ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանն առաջադիմել է 5 աստիճան ու այժմ 16-րդ տեղում է։

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 2676 վարկանիշով բարձրացել է 51-րդ տեղ, Շանթ Սարգսյանը (2655) առաջադիմել է 10 կետով և 70-րդն է, իսկ Գաբրիել Սարգսյանը (2640) նահանջել է 93-րդ տեղ։

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2391) 60-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2388)՝ 62-րդը, իսկ Աննա Սարգսյանը (2378)՝ 69-րդը։

Թիվ 1

Recent Posts

Էդմոն Մարուքյանն արձագանքում է ՍԴ որոշմանը

Սահմանադրական դատարանն օրերս քննել ու որոշել է, որ սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Սահմանադրությանը։ Կից տեսանյութում…

39 seconds ago

ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ…

31 mins ago

Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի…

35 mins ago

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելուն

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի խորքերին հարվածելու համար…

38 mins ago

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող հայերին

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում սեպտեմբերին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց անունները հաստատել…

49 mins ago

Մոսկվան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում՝ տարածաշրջանի համար սարսափելի հետևանքներից խուսափելու…

54 mins ago