ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ ՀՀ ՍԴ որոշումից հետո, որով ամրագրվեց, որ Հայաստանը սահմանադրությամբ որևէ տարածքային պահանջ չունի որևէ երկրի նկատմամբ, Ադրբեջանը նոր պահանջներ առաջ կքաշի խաղաղության պայմանագիրը չկնքելու համար․
«Միջազգային կառույցներում արդեն հասկացել են, և կարծում եմ՝ Ադրբեջանը պետք է որ այդ մեսիջները ստացած լինի, որ մեր սահմանադրության վերաբերյալ այդ պնդումներն անհիմն են։
Չեմ բացառում, որ շուտով նոր պատճառ կգտնեն։ Բայց սա աշխատանք է, որ առաջ ենք տանելու․ մենք հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքմամբ և աշխատում ենք, որ այն իրականություն դառնա»,- ասել է նա։
Ըստ Սիմոնյանի՝ քաղաքական կամքի պարագայում ոչ մի խնդիր չկա, որ հենց այսօր էլ ստորագրվեն խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը։
Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը տարբեր հարթակներ է առաջարկում, որպեսզի մինչև COP-29-ը ստորագրվի այն.
«Եթե Ադրբեջանի ղեկավարը խաղաղություն է ուզում տարածաշրջանում, գնդակն իրենց դաշտում է, և շատ վաղուց։
Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, թե խաղաղության պայմանագիրը որ հարթակում, ոնց կկնքենք, որտեղ են առաջարկում, որ քննարկենք։ Նույնիսկ միջազգային գործընկերները հարթակներ են առաջարկում։ Սա մեսիջ է, որ միջազգային գործընկերները սպասում են դրան։
Ուզում եմ պատկերացնել՝ արդյոք պետք է, որ COP-29 ընթացքում միջազգային գործընկերները, որոնք կայցելեն Բաքու, խոսեն այս պայմանագրից, խոսեն ռազմագերիներից, որոնք գտնվում են Ադրբեջանում, խոսեն ՀՀ նկատմամբ Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից։ Ես ուզում եմ հասկանալ՝ դա Ադրբեջանին այդքան հետաքրքիր ու պե՞տք է»։
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…