Լրահոս 24/7

Նաիրի Զարյան 17-ի գաղտնիքը

«Իրականում Բաբայանը անհաջող փորձ է անում ստեղծելու արցախյան ոչ կառավարական կառույց, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները դարձնի անիմաստ»- սեպտեմբերի 30-ին Նաիրրի Զարյան 17 հասցեում մի քանի տասնյակ բռնագաղթված անձանց բողոքի ցույցի առթիվ գրում է լրատվամիջոցներից մեկը:

Նրա գնահատմամբ՝ Սամվել Բաբայանին «կրկին խաղի մեջ են մտցրել Հայաստանի իշխանությունները, որպեսզի վերջնականապես փակեն Արցախի հարցը»: Վերջին շրջանում Սամվել Բաբայանը մի քանի հարցազրույց է տվել:

Ստեփանակերտում անցյալ տարի ծավալված «դրամայի» եւ 2020թ. ընտրությունների, առանձին գործիչների եւ կուսակցությունների մասին նրա գնահատականներն, անշուշտ, ունիվերսալ, մաթեմատիկական բանաձեւի ճշգրտության չեն, բայց քաղաքականության «ժանրն» է այդպիսին:

Բաբայանը, սակայն, ռացիոնալ եւ իրացնելի հեռանկար է նախանշում: Նա առաջարկում է ստեղծել էլեկտրոնային հարթակ, անուն առ անուն գրանցել ԽՍՀՄ փլուզումից ի վեր նախկին Ադր.ԽՍՀ տարածքից բռնատեղահանված հայերին, ի մի բերել ԼՂ խնդրի վերաբերյալ խորհրդային պատկան մարմինների, միջազգային կառույցների ընդունած որոշումները եւ դիմել միջազգային դատարան՝ վերականգնելու հարյուր հազարավոր մարդկանց հայրենիք ունենալու իրավունքը:

Եթե սա նշանակում է Արցախի հարցի «վերջնական փակում»-ինչպես նրա հակառակորդներն են ասում, ապա ո՞րն է Արցախի հարցի «վերաբացումը»:

Տուրիստական շրջագայություններն Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներու՞մ, ինչ-որ մեկից մի կես-բերան հայտարարություն «պոկելու» համար հսկայական միջոցների վատնու՞մը, հարյուր քսան հազար մարդու կեղծ, սնամեջ խոսոտւմներով կերակրե՞լը: Սամվել Բաբայանն առաջարկում է քայլ անել, գործել, պատասխանատվություն ստանձնել:

Եւ եթե Արցախի «գործող իշխանությունն» այլեւս իմպոտենտ է, գործնական որոշում կայացնելու անընդունակ եւ օրինական լիազորություններ էլ չունի, նույնիսկ Հայաստանում չի ներկայացնում Արցախի հայ բնակչությունը, այսքտեղ ո՞րն է Սամվել Բաբայանի մեղքը:

Պարադոքսալ վիճակ է. մի կողմից պնդում են, որ Արցախի Ազգային ժողովն առանց «Միասնական հայրենիք» խմբակցության քվորում չունի,-այսինքն անցյալ տարվա սահմանադրական մեծամասնությունն ինքնալուծարվել է, մյուս կողմից հրաժարվում են քննարկել Սամվել Բաբայանի առաջարկությունները:

Այստեղ ոչ միայն քաղաքական, այլեւ սոսկական տրամաբանություն չկա. փաստացի Արցախի ԱԺ-ն իր գոյությամբ պարտական է «Միասնական հայրենիք» խմբակցությանը, բայց փորձում է նրան թելադրել խաղի իր կանոնները, որ ամենեւին էլ Արցախի խնդրի, բռնատեղահանված բնակչության կարիքների հետ կապ չունեն:

Արցախի իշխանության «վերջին մոհիկանները» Նաիրի Զարյան 17 հասցեում սոսկ պահապաններ են: Ըստ վստահություն ներշնչող աղբյուրների, այդ շենքը Հայաստանի նախկին իշխանությունների կողմից անհատույց տրամադրվել է ԼՂՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, այսպես ասած՝ «կադաստրի թղթով» նրա «անձեռնմխելի սեփականությունն է»:

Եթե ձեւավորվի Արցախի բնակչության ներկայացուցչական նոր մարմին, ապա գաղտնիքը բացահայտվելու է, եւ հարյուր հիսուն հազար մարդ իմանալու է, որ տասնամյակներ շարունակ Երեւանում Արցախի ներկայացուցչությունը եղել է ոչ թե դիվանագիտական հաստատություն, այլ՝ «ընտանեկան օջախ»:

Սա է Նաիրի Զարյան 17-ի իրական գաղտնիքը: Մնացածը քարոզչական «թեփ» է, որ ինն ամիս թափվել է շրջափակված հարյուր հազար մարդու գլխի եւ վերջում պայթել ադրբեջանական ԱԹՍ-ի տեսքով:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԱԺ-ն քննարկել է ԿԲ խորհրդի անդամի թեկնածությունը

Ազգային ժողովը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ…

29 mins ago

Տեղադրվել են նոր արագաչափեր ու տեսախցիկներ

ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի…

33 mins ago

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կողմ է ՌԴ-ին հարվածելու համար արևմտյան զենք օգտագործելուն

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի խորքերին հարվածելու համար…

36 mins ago

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում պահվող հայերին

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում սեպտեմբերին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց անունները հաստատել…

47 mins ago

Մոսկվան Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանը կոչ է անում Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում՝ տարածաշրջանի համար սարսափելի հետևանքներից խուսափելու…

53 mins ago

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 2-ին՝…

55 mins ago