Հասարակություն

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը: Ողջունելով ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակությանը խորհրդարանում` ասել է ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Նարեկ Բաբայանը:

Շնորհավորելով Արա Շահվերդյանին ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար ընտրվելու կապակցությամբ` Նարեկ Բաբայանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության նոր էջ կբացվի` հիմնված գործընկերության եւ մեծ հեռանկարների վրա:

«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի իշխանությունների եւ ժողովրդի եղբայրական վերաբերմունքն իրանահայության հանդեպ: Ուրախ եմ, որ Իրան-Հայաստան բարեկամական խումբը ղեկավարում է հայազգի պատգամավորը»,- ասել է Նարեկ Բաբայանը: Ընդգծելով, որ հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնանում են երկու ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ եւ հարգանքով: Նարեկ Բաբայանը բարձր է գնահատել Իրանի ղեկավարության արտահայտած դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության եւ սահմանների անքակտելիության վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ շնորհավորանքների համար` Արա Շահվերդյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանները` ի դեմս բարեկամական խմբերի, կշարունակեն իրենց ջանքերը ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդմանն ուղղված գործում:

Արա Շահվերդյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսության ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող պատվիրակությունը մի շարք կարեւոր հանդիպումներ եւ քննարկումներ է ունեցել: Տնտեսական համագործակցության ծավալը զարգացնելու ուղղությամբ երկուստեք կարեւորվել է ՀՀ-ԻԻՀ առեւտրաշրջանառության ծավալների մեծացումը:

ԻԻՀ Մեջլիսի խորհրդարանական պատվիրակության հետ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը, Վաղարշակ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Շիրակ Թորոսյանը, Գուրգեն Մելքոնյանը, Դավիթ Դանիելյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իրինա Գասպարյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Գեղամ Նազարյանը:

Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, գյուղատնտեսական, հանքարդյունաբերության եւ բազմաթիվ այլ ոլորտներ` բարեկամական խմբի անդամներն ընդգծել են առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելուն ուղղված պատրաստակամությունն ու ջանքերը:

Թիվ 1

Recent Posts

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

2 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

2 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

2 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

3 hours ago

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Վարչապետը…

3 hours ago

«Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին». Սպիտակ տուն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը պատրաստվում է բալիստիկ հրթիռներով հարվածել…

3 hours ago