Իրանը չի ձգտում սրելու լարվածությունն ու պատերազմը, բայց չի վախենում դրանից, այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին։
Նա նշել է, որ մինչ գործողությունը իրենք հաղորդագրություններով չեն փոխանակել ԱՄՆ-ի հետ։
«Պատասխանից հետո մենք Շվեյցարիայի միջոցով զգուշացրել ենք ԱՄՆ-ին, որ դա մեր ինքնապաշտպանության իրավունքն է, և մենք մտադիր չենք շարունակել գործողությունը։ Մենք նաև զգուշացրել ենք ԱՄՆ-ին և բոլոր շահագրգիռ երկրներին հետ կանգնել և չմիջամտել»,- ասել է նա։
Անգլիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում նա նշել է, որ Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա ինքնապաշտպանության ակտ է, որը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրության նորմերին։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…