Լրահոս 24/7

Fastex-ը մասնակցել է Սինգապուրում կայացած Token2049 միջոցառմանը

Ս․թ․ սեպտեմբերի 18-19-ը Ֆասթեքսը մասնակցել է Սինգապուրում անցկացվող Token2049 միջոցառմանը, որը կրիպտոակտիվների և համընդհանուր Web3 ոլորտի իրադարձությունների շարքում ամենահեղինակավոր միջոցառումներից է:

Այն միավորում է այս ոլորտում միջազգային առաջատար կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ստեղծողների և մասնագետների, որոնք հնարավորություն ունեն առաջարկելու իրենց նորարարական լուծումները և քննարկելու ոլորտի զարգացման միտումները:

Web3 ոլորտի ռահվիրաներից Ֆասթեքսը ներկայացրել է Fastex Exchange կրիպտոակտիվների փոխանակման հարթակը, Fastex Card վճարային քարտը, Fastex Wallet-ը, AKNEYE-ը և ftNFT հարթակն իր ֆիջիթալ տաղավարներով:

Ֆասթեքսն առաջարկում է բազմաթիվ Web3 լուծումներ՝ նպատակ ունենալով ամբողջական փորձառություն տրամադրել թվային լուծումների ժամանակակից սպառողին: Էկոհամակարգի բազմաթիվ պրոդուկտները, Web3 ծառայությունները և դրամաշնորհային ծրագիրը հնարավորություն է տալիս մասնագետներին գաղափարներն իրականություն դարձնել Բահամուտ բլոկչեյնում:

Միջոցառման ընթացքում այցելուները ծանոթացել են բլոկչեյնը որպես ծառայություն (BaaS), կրիպտոակտիվների ցուցակման և կրիպտոարժույթների փոխանակման հարթակների ստեղծման ծառայություններին, որոնք միասնաբար բիզնեսը բլոկչեյն տեխնոլոգիաներում ինտեգրելու համար են:

Այս ամենի մասին իր տեսլականով կիսվել է Ֆասթեքսի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը Derypt-ին տված հարցազրույցում.

«Ներկայումս էկոհամակարգի կենտրոնացումը ուղղված է ոլորտի իրավական կանոնակարգումներին՝ մասնավորապես շուտով Եվրոպայում ուժի մեջ մտնող MiCA կարգավորմանը, որին մենք ակտիվորեն պատրաստվում ենք, քանի որ ամեն բան շատ արագ է փոխվում և պետք է անընդհատ բարելավել առաջարկվող ծառայությունների որակը:

Մյուս կողմից անչափ կարևորում ենք Բահամուտ հիմնադրամի գործունեության շարունակական զարգացումը, որն իր հերթին հիմք է հանդիսանում նոր ապակենտրոնացված հավելվածների ստեղծմանը և հետագայում վստահելի գործընկերների ներգրավմանը»:

20.000-ից ավելի այցելու, աշխարհի խոշորագույն լրատվական ընկերությունների կողմից լուսաբանում և 300-ից ավելի ներկայացուցիչներ ունեցող Token2049-ը կարևոր հարթակ էր Ֆասթեքս էկոհամակարգի ներկայացման, նոր գործընկերային փոխհարաբերությունների ձևավորման և ապագայի գաղափարներով զինվելու համար, որոնցով Ֆասթեքսի թիմը կվերադառնա և կկիսվի հաջորդ հանդիպումների ընթացքում՝ առաջարկելով լավագույն լուծումներն իր ընդլայնվող համայնքին:

Fastex-ի մասին` Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ տարածքներով:

Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին և առկա կանոնակարգերին:

Թիվ 1

Recent Posts

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

20 minutes ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

33 minutes ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

44 minutes ago

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

1 hour ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

1 hour ago