Լրահոս 24/7

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և փոխտնօրեն Կարեն Բադալյանը հանդիպել են այս օրերին Հայաստանում գտնվող Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներ Արթուր Առաքելյանի, Վասիլի Գլուխովի և Վիկտոր Պոպովի հետ։

Հիշեցնենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի վարկային և ՀՀ կառավարության ֆինանսական միջոցներով կառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ հատվածը։

Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամները, ներկայացնելով շինհրապարակ կատարած իրենց այցելության մանրամասները, ընդգծել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շինարարության զգալի առաջընթացն ու աշխատանքների կատարման բարձր արդյունավետությունը։

Արմեն Զոհրաբյանը հանդիպման ընթացքում կարևորել է նշված ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը։

Նա ընդգծել է‚ որ Ճանապարհային դեպարտամենտը Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ անում է առավելագույնը ծրագիրը լավագույնս իրականացնելու նպատակով։

Հանդիպմանը քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքի հետ կապված մի շարք թեմաներ։

Անդրադարձ է եղել աշխատանքների կազմակերպմանը, շինարարության ընթացքին, կապալառուի կողմից կիրառվող շինարարական տեխնոլոգիաներին առնչվող և բազմաթիվ այլ հարցերի։

Թիվ 1

Recent Posts

Իրանն աջակցում է հրադադարի ջանքերին. Արաղչին

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակումն ինքնապաշտպանություն էր. «Մենք…

24 mins ago

Առաջիկա օրերին որոշակիորեն կնվազի Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի թողունակությունը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հոկտեմբերի 3-ից ՀՀ ՊԵԿ պետական սահմանի ցամաքային…

26 mins ago

ՄԹ դեսպանի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր…

55 mins ago

Նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս կիրականացվի 2 պայթյուն. ՊՆ

2024 թ. հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում…

56 mins ago

ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել

ՀՀ անվտանգության խորհրդից հայտնում են, որ սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում…

58 mins ago

Գերչինսկի․ «Վրաստանը չի կարող դառնալ ԵՄ անդամ. ոչ այսօր, ոչ վաղը, ոչ մյուս օրը, եթե․․․»

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է աշխատել այն իշխանությունների հետ,…

59 mins ago