Լրահոս 24/7

ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսական դիմել է Բլինքենին

Շուրջ 60 ամերիկացի կոնգրեսականներ դիմել են պետքարտուղար Էնթոնին Բլինքենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և քաղբանտարկյալների ազատ արձակումը հաջորդ ամիս Բաքվում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովից առաջ. գրում է Reuters-ը։

Օրենսդիրները, որոնց թվում են 10 սենատորներ և Ներկայացուցիչների պալատի 48 անդամներ, Բլինքենին հորդորել են ստիպել Ադրբեջանին «շոշափելի միջոցներ ձեռնարկել» քաղբանտարկյալներին ազատելու ուղղությամբ և դատապարտել Հայաստանի դեմ սադրիչ հայտարարությունները, որոնք «խաղաղության բանակցությունները խաթարելու վտանգ են ներկայացնում» այն բանից հետո, երբ Բաքուն վերականգնել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը:

«Մենք Պետքարտուղարությանը կոչ ենք անում ճնշում գործադրել՝ հասնելու անհապաղ ու անվերապահ ազատ արձակմանը բոլոր քաղբանտարկյալների, պատանդների ու գերիների, այդ թվում՝ էթնիկ հայերի, որպեսզի ավելի բարենպաստ միջավայր ստեղծվի COP29-ում հաջող դիվանագիտության համար»,- ասված է նամակում:

COP29-ի Ադրբեջանի նախագահությունից անմիջապես չեն պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանության դիմումին։

Reuters-ը նաև հիշեցնում է, որ այս տարեսկզբին Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը ՄԱԿ-ի պաշտոնյային ուղղված նամակում ասել էր, որ քաղաքական գործիչը խոշտանգումների է ենթարկվել Ադրբեջանում կալանքի տակ։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

29 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

2 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

3 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago