Լրահոս 24/7

Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում

ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելական կողմի տվյալով՝ լիբանանյան շարժումը 70-ից ավելի հրթիռ է արձակել, մեծ մասը խոցվել է:

Իսրայելի տարածքում զոհերի և ավերածությունների մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվում:

ՑԱՀԱԼ-ն էլ շարունակել է հրթիռակոծել Լիբանանի հարավը, Բեյրութի արվարձաններն ու կենտրոնական տարածքները:

Ըստ իսրայելական կողմի՝ նախքան հարվածներ հասցնելը զինված ուժերը մի շարք բնակավայրերի բնակիչների կոչ են արել լքել իրենց տները:

Լիբանանյան կողմի տվյալով՝ երկրում զոհերի թիվն արդեն հատում է 2000-ը: Մարդիկ տարհանվում են: Հայտնի է մեկ միլիոնից ավելի ներքին տեղահանվածի մասին: Հութիներն էլ պարբերաբար հարվածում են Իսրայելի տարածքին:

Հայտնի է, որ երեկ ամերիկյան զինված ուժերը թիրախավորել են Եմենում գտնվող 15 օբյեկտ, որոնք կապ ունեն «Անսար Ալլահ» շարժման հետ: Մարտերը շարունակվում են նաև Գազայի հատվածում:

ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հրթիռակոծվել է դպրոցներից մեկի շենքը, որտեղ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներ են եղել:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

4 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

5 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

5 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

5 hours ago