Լրահոս 24/7

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետի հետ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին:

Վարչապետն անընդունելի համարելով վերջին օրերին ադրբեջանական ագրեսիվ հռետորաբանությունը՝ ընդգծել է Հայաստանի Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Բելգիայի վարչապետը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերը` ողջունելով այդ ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ու դրա սկզբունքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր դը Քրուն քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ:

Բելգիայի վարչապետը հայտնել է իր գլխավորած Կառավարության պատրաստակամությունը` նպաստելու այդ գործընթացին:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-27-ին կբարձրանա 4-6 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը,…

9 minutes ago

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

26 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

41 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

52 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

1 hour ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

2 hours ago