Լրահոս 24/7

Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի և Կանադայի վարչապետների հանդիպումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի մասին։

Ջասթին Թրյուդոն կարևորել է Հայաստանում դեսպանության բացումը, ինչը կողմերին համագործակցության լայն հնարավորություններ է տալիս:

Վարչապետ Փաշինյանը ևս կարևորել է Երևանում Կանադայի դեսպանության բացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է տալիս կիսվել տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումների, Հայաստանում ժողովրդավարական օրակարգի, անվտանգային, տնտեսական իրավիճակի մասին։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կանադայի Կառավարության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և հույս հայտնել, որ այդ քաղաքական աջակցությունը կփոխակերպվի տնտեսական համագործակցության զարգացման:

Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին:

Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Ջասթին Թրյուդոն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու ընդգծել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

11 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

14 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

14 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago