Լրահոս 24/7

Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ) երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև սույն թվականի նոյեմբերի 12-ը, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմանդրամից։

Մինչև նոյեմբերի 12-ն առանց կցորդի ավտոմոբիլները Նոր Հաճնի կամուրջը կարող են շրջանցել Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/-Նոր Գեղի ճանապարհով, իսկ կցորդով ավտոմոբիլները՝ Տ-6-54, /Հ-5/-Կարենիս-Չարենցավան-/Հ-1/ և Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհներով։

Տեղեկացնենք, որ, ըստ կապալառուի հետ կնքված պայմանագրի, կամրջի հիմնանորոգման ավարտը նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսը։ Սակայն արվում է հնարավորը Նոր Հաճնի կամրջի հիմնանորոգումը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ, իսկ երթևեկելի հատվածի հիմնանորոգումը մինչև 2024 թվականի վերջ ավարտելու համար։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 minutes ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

5 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

5 hours ago